Հենրի Ավագյանը պատմական ռեկորդ է սահմանել Հայաստանի առաջնությունում:
Հայ դարպասապահը «Փյունիկ»-ի կազմում 608 րոպե անառիկ է պահել սեփական դարպասն ու այդ ցուցանիշով դարձել Հայաստանի 16-ակի չեմպիոնի պատմության լավագույն դարպասապահը:
Ավագյանը գերազանցել է թիմի նախկին դարպասապահ` Գրիգոր Մելիքսեթյանի ռեկորդային ցուցանիշը, ով առաջնությունում գոլեր բաց չէր թողել 600 րոպե շարունակ, հայտնում է «Նռնագույնների»-ի մամուլի ծառայությունը:
