SPORTSWORLD.AM

Էդուարդ Սպերցյանը իր առաջարկների մասին

06 ապրիլի 2026 | 22:01:18 | 172

 Հայաստանի ազգային հավաքականի, ռուսական «Կրասնոդարի» ավագ  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է իր հնարավոր տրանսֆերին՝ նշելով այն եվրոպական ակումբները, որոնց շարքերը համալրելու իրական հնարավորություն է ունեցել։

հնարավոր տրանսֆերին՝ նշելով այն եվրոպական ակումբները, որոնց շարքերը համալրելու իրական հնարավորություն է ունեցել։

Corner Football Armenia YouTube-յան ալիքին տված հարցազրույցում 25-ամյա ֆուտբոլիստը, պատասխանելով եվրոպական ակումբներ տեղափոխվելու հավանականության մասին հարցին, մասնավորապես ասել է.

«Իրական առաջարկներ եղել են Ամստերդամի «Այաքսից», ֆրանսիական «Լանսից» և անգլիական «Սաութհեմփթոնից»։ Սակայն չեմ կարող ասել, թե տեղափոխությանը մեկ քայլ էր մնացել. այնտեղ ամեն ինչ պետք է ճիշտ դասավորվեր։ Հավանաբար, ամենաիրատեսական տարբերակն «Այաքսն» էր»։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է ընդհանուր առմամբ 32 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 Transfermarkt.com-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքն գնահատել է 25 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: