Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվելով Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլի C6 խմբի 2-րդ տուրի Հայաստան-Բելառուս հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 14-ին Երևանի ժամանակով ժամը 16:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
