«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կասկածում է, որ «Տոտենհեմը» կկարողանա պահպանել իր տեղը Պրեմիեր լիգայում: «Տոտենհեմը» զբաղեցնում է 18-րդ տեղը աղյուսակում՝ երկու միավորով հետ մնալով անվտանգ գոտուց:
«Չեմ կարողանում հավատալ։ Թվում է, թե «Տոտենհեմը» իսկապես դուրս կմնա բարձրագույն դիվիզիոնից։ Գոյատևման համար պայքարող մյուս թիմերը գոնե որոշ հաղթաթղթեր ունեն»:
Նայում ես խաղացանկին և մտածում, որ սա լավ խաղ է «Տոտենհեմի» համար։ Բայց նրանք սարսափելի են։ Այս պահին «Տոտենհեմը» լավ մրցակից է բոլորի համար։
«Վուլվերհեմփթոնը լիգայի վերջին հորիզոնականում է։ Կարծում եք՝ «Տոտենհեմը» կհաղթի՞ այնտեղ։ Անհնար է», - Կարագերի խոսքերն մեջբերում է` Sky Sports-ը։