SPORTSWORLD.AM

Աբրամովիչը նոր բարեգործական հիմնադրամ է հիմնել

09 ապրիլի 2026 | 14:59:50 | 102

«Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը նոր բարեգործական հիմնադրամ է ստեղծել՝ լոնդոնյան ակումբի վաճառքից ստացված գումարը կառավարելու համար, հաղորդում է The Athletic-ը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականին «Չելսիի» վաճառքից ստացված 2.35 միլիարդ ֆունտ ստեռլինգը դեռևս մնում է սառեցված բանկային հաշվի վրա: Աբրամովիչը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը չեն կարողանում համաձայնության գալ այդ միջոցների ճակատագրի շուրջ. Ռոմանը պնդում է աջակցել շարունակվող ռազմական հակամարտությունից տուժած բոլոր անձանց, մինչդեռ կառավարությունը պահանջում է, որ ամբողջ գումարը փոխանցվի Ուկրաինային:

Սակայն անցյալ շաբաթավերջին Մեծ Բրիտանիայի բարեգործական հանձնաժողովը ստացավ «Հակամարտությունների զոհերի հիմնադրամ» անունով բարեգործական կազմակերպություն ստեղծելու դիմում։

Աղբյուրի փոխանցմամբ տնօրենների թվում են բարձրաստիճան և ազդեցիկ դիվանագետներ, իսկ հիմնադրամն ինքնին կապված է Աբրամովիչի հետ։

Դիմումը դեռևս հաստատված չէ։ Ավելին, չկա որևէ երաշխիք, որ կառավարությունը կհամաձայնի ապասառեցնել միջոցները և փոխանցել դրանք հիմնադրամին։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: