Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» արտագնա խաղում ուժերը չափեց` «Շիրակի» հետ: Երկու թիմերն էլ իրենց մասնակցությունը ունեցան Հայաստանի գավաթի խաղարկությունում որի շրջանակում հասան մինչև քառորդ եզրափակիչ և դուրս մնացին հետագա պայքարից: «Փյունիկին» պայքարից դուրս թողեց «Նոա»-ն, «Շիրակին» «Արարատ-Արմենիա»-ն:
Հանդիպման մեկնարկում` «Փյունիկը» ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց և առաջին խաղակեսում ավելի շատ էր տիրում գնդակին խաղաց իր կանոններով, տիրելով նախաձեռնությանը, ունենալով ավելի շատ գոլային հնարավորություններ չկարողացավ դրանք վերածել առավելության:
Երկրորդ խաղակեսում` «Փյունիկը չթուլացրեց զգոնությունը, հանդիպման 75-րդ Լուկաս Վիլելան բացեց հանդիպման հաշիվը (1:0) և իր թիմին օնլայն աղյուսակում բարձրացրեց առաջին տեղ:
Գյումրեցիները բաց թողած գոլից հետո փորձեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն Արտակ Օսեյանի տղաները կրկնակետ հետապնդում էին Ռաֆիկ Միսակյանի և խաղընկերներին: Այսպիսով «Փյունիկը» հաղթում է «Շիրակին» միավորների թիվը հասցնելով 41-ի և գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» 10 միավորով զբաղեցնում է իններորդ տեղը:
Հաջորդ տուրի շրջանակում` Էդգար Մալաքյանը և ընկերները տնային խաղում ուժերը կչափեն` «Արարատ-Արմենիա»-ի հետ, «Շիրակը» հյուր կգնա «ԲԿՄԱ»-ին: