Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի վերջին խաղում` «Արարատ-Արմենիա»-ն տանն ընդունեց «Ալաշկերտին»: Թիմերի միջև կայացած վերջին հանդիպումը ավարտվել է` Վահե Գևորգյանի տղաների հաղթանակով (1:0), որտեղ միակ և հաղթական գոլը հեղինակել է` Մոմո Տուրեն:
Հանդիպում մեկնարկեց` «Ալաշկերտի» ակտիվությամբ, բայց «Սև ու Սպիտակներն» էլ անմասն չմնացին` Ալիուն Նդուրը, Արթուր Սերոբյանը աջքի ընկան իրենց ակտիվությամբ առջևի գծում: «Ալաշկերտը» նախորդ տուրի «Փյունիկի» դեմ խաղում, որտեղ պարտվեց 0:1 հաշվով իրեն նման չէր, բայց այս խաղում պատկերն այլ էր, Էդգար Փիլոյանը և խաղընկերները իրական պայքար են առաջարկում մրցակցին:
Գնահատելով առաջին խաղակեսի մեկնարկում հանդիպման ընթանում էր` «Ալաշկերտի» թելադրանքով, միջնամասում ակտիվությամբ աչքի ընկան «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները», բայց խաղակեսի վերջնամասում Վահե Գևորգյանի տղաները վերադարձրեցին նախաձեռնությունը:
Երկրորդ խաղակեսում` «Արարատ-Արմենիա»-ն ակտիվ սկսեց, բայց «Ալաշկերտը» կրկին հավասարակշռեց հանդիպման ընթացքը: Պորտուգալացի մասնագետը Փոլ Այոնգոյին խաղադաշտ դուրս բերելուց րոպեներ անց գանացի 30-ամյա ֆուտբոլիստը բացեց հանդիպման հաշիվը (1:0), սակայն տան տերերի ուրախությունը երկար չտևեց Դավիթ Տերտերյանը հանդիպման 64-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (1:1):
Երկրորդ խաղակեսը ավելի թեժ ստացվեց եղան դարպասի գրավումներ, մեկան դեղին քարտ վաստակեցին երկու թիմերի գլխավոր մարզիչները: Մանուել Տուլիպան խաղաժամանակ ընձեռեց նաև Ժիրայր Շադոյանին, որից հետո նա թիմի ավագ` Արմեն Համբարձումյանը, Զիդան Բանջաքին մեծ ճնշում գործադրեցին` Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին, սակայն գնդակը չհատեց դարպասապահին գիծը:
Այսպիսով թիմերն վաստակում են մեկական միավոր: «Արարատ-Արմենիա»-ն իր ակտիվում ունի 39 միավոր, հավասարվելով «Ուրարտու»-ին, զբաղեցրեց երրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, «Ալաշկերտը» հինգերորդն է 33 միավորով:
21-րդ մրցափուլում` «Արարատ-Արմենիա»-ն արտագնա հանդիպում կանցկացնի «Փյունիկի» հետ, «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի Երևանի «Արարատ»-ին: