SPORTSWORLD.AM

«Արարատ-Արմենիա» ն վստահ հաղթանակ է տոնում «Շիւակի» նկատմամբ

20 ապրիլի 2026 | 20:59:38 | 128

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության առաջատար` «Արարատ-Արմենիա»-ին նախորդ մրցափուլում` «Սև ու սպիտակներին առավելության հասան «Փյունիկի նկատմամբ 2:0 հաշվով: Այդ խաղում հաշիվը բացեց` Խուան Բալանյան 11մ հարվածով 23-րդ րոպեին և հանդիպման վերջում Հուգո Օլիվեյրան կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Առաջին խաղակեսում հյուրերն ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին գրոհելով` Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը: Այդ գրոհներից երկուսը հասան իրենց նպատակին, նախ հանդիպման հինգերորդ րոպեին` «Արարատ-Արմենիա»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ` Արայիկ Էլոյանը օգտվելով ազգային հավաքականի անդամ` Ժիրայր Շաղոյանի փոխանցումից բացեց հաշիվը (1:0): 22-ամյա Էլոյանը դուբլ ձևակերպեց իր անվան դիմաց մեկ խաղի ընթացքում երկու անգամ խոցելով` Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը (2:0):

Երկրորդ խաղակեսում` Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կրկին ակտիվ էր և գրեթե բոլոր գործողությունները կատարվում էին «Շիրակի» կիսադաշտում, գրոհներին ակտիվ մասնակցում էր` Արայիկ Էլոյանը, Ժիրայր Շաղոյանը և այդ գրոհներից մեկում Էլոյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, հանդիպման 70-րդ րոպեին գնդակը հասցեագրելով` Խուան Բալանտային ով եռապատկեց երևանցիների առավելությունը (3:0):

Ժիրայր Շաղոյանը և խաղընկերները երեք գնդակի առավելությամբ չցանկացան փոքր ինչ հանգստանալ, սակայն երկրորդ 45 րոպեների մեկնարկում աչքի ընկան պասիվ ֆուտբոլով, որից կարող էր օգտվել «Շիրակը, բայց «Արարատ-Արմենիա»-ն զգալով, որ Ռուբեն Կարագուլյանը և խաղընկերները կարող են օգտագործել իրենց ընձեռնված պահերը սկսեցին ակտիվանալ, որի արդյունքում հանդիպման 84-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը Փոլ Այոնգոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 4:0:

Այսպիսով «Արարատ-Արմենիա»-ն վստահ հաղթանակ է տոնում «Շիրակի դեմ արտագնա խաղում 22-րդ տուրից հետո միաձնյա գլխավորելով Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը վաստակած 45 միավորով, «Շիրակը իններորդ տեղում է 12 միավորով:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: