SPORTSWORLD.AM

Հայաստանի Գավաթ. Ոչ ոքի «Անդրանիկ» «Ուրարտու» դիմակայության առաջին խաղում

15 ապրիլի 2026 | 20:03:53 | 87

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում` «Անդրանիկը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Ուրարտու»-ին:

Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան իրենց հնարավորություններն, Արամ Ոսկանյանի տղաները անցկացրեցին նաև սուր գրոհներ, սակայն գնդակին ստիպել հատել դարպասապահին գիծը չհաջողվեց: «Ուրարտու»-ն հաշիվը բացեց հանդիպման 12-րդ րոպեին իրացված 11մ հարվածով, որն իրացրեց` Արտեմ Պոլյառուսը (1:0): Երկրորդ խաղակեսում տան տերերը ևս ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին, ունենալով գոլային պահ, բայց դարպասապահ` Գոռ Մատինյանը փրկեց իր թիմին վերհասած գոլից:

«Անդրանիկը» հանդես գալով Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ընդհանուր առմամբ հասուն ֆուտբոլ է ցուցադրում որը վկայում է Սևանը ներկայացնող ակումբի մասնակցությունը Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլում: Ալեն Պողոսյանը և խաղընկերներն այս պահին զբաղեցնում հինգերորդ տեղը մրցաշարային աղյուսակում վաստակած 50 միավորով, առաջատար «Սարդարապատ»-ին զիճում է 12 միավորով:

Հանդիպման երկրորդ 45 րոպեներին «Ուրարտուն» ավելի անհանգիստ տեսք ուներ, Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներն կառչում էին յուրաքանչյուր գնդակին: «Նարնջագույնների» անհանգիստ խաղը ըստ sportsworld.am-ի բնական է, քանի որ ֆուտբոլում 1:0 հաշվիվը վտանգավոր է յուրաքանչյուր պահ մրցակիցը կարող է վերականգնել հաշվի հավասարակշռությունը և առաջ անցնել հաշվի մեջ: «Անդրանիկը» հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ` Միքայել Նդիդին հարվածից հետո, որն իրականում փոխանցում էր գնդակը հատեց «Ուրարտու»-ի դարպասային գիծը հաշիվը դարձնելով 1:1: Դիմայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին:

Հավելենք վաղը` ապրիլի 16-ին կկայանա կիսաեզրափակիչ փուլի հաջորդ հանդիպումը որտեղ` «Արարարատ-Արմենիա»-ն տանն կընդունի գործող չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: