«Լիվերպուլը» պատրաստ է այս ամռանը բաժանվել ինը խաղացողներից, հայտնում է The Telegraph-ը։
«Լիվերպուլը» մրցաշրջանի ավարտին հրաժեշտ է տալիս Էնդի Ռոբերտսոնին և Մոհամեդ Սալահին ։ Քելվին Ռեմսիի և Ռիս Ուիլյամսի պայմանագրերը նույնպես լրանում են հունիսին ։
Ակումբի գլխավոր մարզիչ` Արնե Սլոտը նույնպես հաստատեց, որ «Կարմիրները» պետք է վաճառեն ֆուտբոլիստների, նախքան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում որևէ ձեռքբերում կատարելը։
«The Telegraph»-ը նշում է պաշտպան Ջոզեֆ Գոմեսին, կիսապաշտպաններ Ալեքսիս ՄաքԱլիստերին , Հարվի Էլիոթին , Քուրթիս Ջոնսին և թևային Ֆեդերիկո Կիեզային այն խաղացողների անունները , որոնց «Լիվերպուլը» կարող է վաճառել ։
Որոշ խաղացողներ չեն արդարացրել «Լիվերպուլի» սպասումները, մինչդեռ մյուսները նոր մարտահրավերի կարիք ունեն։ Ավելին, Արնե Սլոթի ապագան նույնպես լուրջ կասկածի տակ է։