SPORTSWORLD.AM

Գվարդիոլան 22-րդ անգամ հաղթեց «Արսենալին»։ Սա իսպանացու կարիերայի լավագույն արդյունքն է։

20 ապրիլի 2026 | 13:27:36 | 128

Ապրիլի 19-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 33-րդ տուրում մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։ «Քաղաքացիները» հաղթեցին 2-1 հաշվով Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։ Այս հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի կարիերայի 22-րդ հաղթանակն էր , որը նրա լավագույն արդյունքն էր մինչ օրս։ Իսպանացին նախկինում մարզել է «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»

«Արսենալի» դեմ խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 67 միավորով, մինչդեռ «Արսենալը» գլխավորում է Պրեմիեր լիգան 70 միավորով։ Նշենք, որ «Քաղաքացիները» մեկ խաղ պակաս ունեն անցկացնելու։

Հաջորդ փուլում «Քաղաքացիները» ապրիլի 22-ին արտագնա խաղում կհանդիպեն «Բըրնլիի» հետ, իսկ ապրիլի 25-ին «Արսենալը» կընդունի «Նյուքասլ Յունայթեդին»։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: