SPORTSWORLD.AM

«Չելսին» պատրաստ է վաճառել Էնցո Ֆերնանդեսին

18 ապրիլի 2026 | 13:35:36 | 37

«Չելսին» այլևս չի բացառում Էնցո Ֆերնանդեշին վաճառելու հնարավորությունը, հայտնում է The Guardian-ը։

 Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է քննարկել 25-ամյա արգենտինացու համար առաջարկները, և կիսապաշտպանության գծի ուժեղացումը կարող է առաջնահերթություն լինել շուկայում: «Կապույտների» հետաքրքրված ֆուտբոլիստների թվում է «Բորնմութի» Ալեքս Սքոթը:

Հիշեցնենք, որ «Չելսին» Ֆերնանդեշին «Բենֆիկայից» ձեռք բերեց 2023 թվականի հունվարին՝ 121 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը։

Կիսապաշտպանը նախկինում հայտարարել էր, որ կցանկանար ապրել Մադրիդում, որից հետո գլխավոր մարզիչ` Լիամ Ռոզենիորը նրան որակազրկեց երկու խաղով: Ավելի ուշ ֆուտբոլիստի գործակալ Խավիեր Պաստորեն հայտարարեց, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են պայմանների պատճառով և կարող են վերսկսվել 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո:

Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է քննարկել վաճառքի հնարավորությունը միայն 150 միլիոն եվրոյի առաջարկով, մինչդեռ համագործակցությունը շարունակելու տարբերակը նույնպես բաց է մնում։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: