SPORTSWORLD.AM

«Նոա» հաղթում է «Վանին» սրելով չեմպիոնական պայքարը

20 ապրիլի 2026 | 18:24:45 | 103

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի շրջանակում Երևանի «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վանին»: Երկու թիմերն հարևաններ են ընթացիկ մրցաշրջանի աղյուսակում «Նոա»-ն իր ակտիվում ունի 38 միավոր և եզրափակում լավագույն հնգյակը, Արթուր Ասոյանի գլխավորած թիմը 25 միավորով զբաղեցնում վեցերորդ տեղը: Հաղթանակի դեպքում Սանդրո Պերկովիչի տղաները կարող են շրջանցել չորրորդ տեղում գտնվող «Փյունիկին» ով ակտիվում ունի 41 միավոր և ընթացիկ մրցափուլում զիճեց Երևանի «Արարատին»:

Հանդիպման մեկնարկում` «Նոա»-ն ավելի շատ էր տիրում գնդակին, բայց «Վանը» բարդ մրցակից է մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող թիմերի համար: Նախորդ տուրում չարենցավանյան ակումբը սեփական հարկի տակ թեժ պայքար առաջարկեց «Ուրարտու»-ին, սակայն պարտություն կրեց 1:2 հաշվով, միակ գնդակը «Վանի» կազմում հեղինակեց` Բենիկ Հովհաննիսյանը, ով այս խաղում հայտնվել է իր թիմի մեկնարկային կազմում:  Հյուրերը հետզհետե փորձում էին գրոհներ կազմակերպել` «Նոա»-ի դարպասին, բայց երեւանցիներն պատրաստ էին չեզոքացնել յուրաքանչյուր պահ: «Նոա»-ն նաև օգտագործում էր իր յուրաքանչյուր պահ հաշիվը բացելուց համար, հեռահար հարվածներով: 

Հանդիպման 31-րդ րոպեին Սայենտինին փորձեց հեռվից հարվածել դարպասին, որը փոխանցում ստացվեց` Նարդին Մուլահուսեյնովիչի ուղղությամբ ով մոտ տարածությունից չկարողացավ խոցել` Դանիելա Բոկովի պաշտպանած դարպասը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Նոա»-ն փորձեց հաշվի մեջ առաջ անցնել, երկրորդ խաղակեսը շահեկան վիճակում մեկնարկելու համար, սակայն տան տերերը գործադրած ջանքերն մնացին անպտուղ: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ` «Նոա»-ի կիսապաշտպան` Գոռ Մանվելյանը կարող էր առաջ մղել իր թիմին հաշվի մեջ, սակայն 45-րդ րոպեին Մանվելյանի տուգանայինի փոխանցումից հետո պորտուգալացի` Գոնսալո Սիլվան բացեց հանդիպման հաշիվը (1:0): Հավելենք այս տուրում արդեն կայացել է երեք հանդիպում` «Արարատը» 1:0 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ, «Ուրարտու» «Ալաշկերտ» հանդիպումը ավարտվել էր հյուրերի հաղթանակով (3:1), իսկ «ԲԿՄԱ»-ն և Կապանի «Գանձասարը» չեն պարզել հաղթողին (1:1):

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Նոա»-ն շարունակեց պահպանել իր առավելությունն, սակայն մանրևում էր խաղադաշտում փորձելով ճեղքել մրցակցի պաշտպանությունը: Ինչպես հայտնի է 1:0 հաշիվը ֆուտբոլում չի ապահովում հաղթանակը, որին բազմիցս ականատես ենք եղել ընթացիկ մրցաշրջանում: Հանդիպման 67-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան հետ փոխանցումով կլորն հասցեագրեց` 28-ամյա Տակուտո Օշիմաին ով տուգանային հրապարակ մուտք գործելով կրկնապատկեց իր թիմի առավելությունը (2:0), խփելով իր երկրորդ գոլը ընթացիկ առաջնությունում, հավելենք նա «Նոա»-ի կազմում մասնակցել է 31 հանդիպման բոլոր մրցաշարերում: Երկրորդ գոլը խփելուց հետո` «Նոա»-ն չթուլացրեց զգոնությունը, հիմնական գործողությունները կատարվում էին չարենցավանյան ակումբի կիսադաշտում և տուգանային հրապարակում «Վանի» գրոհներին «Նոա»-ի պաշտպաններն կարողանում էին արագ արձագանքել:

Այսպիսով` «Նոա»-ն առավելության հասավ` «Վանի» նկատմամբ միավորի թիվը հասցնելով 41-ի, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց Հայաստանի 16-ակի չեմպիոնին զբաղեցնելով չորրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, «Վանը» 25 միավորով վստահորեն պահպանում է վեցերորդ տեղը: 

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայում սրվում է չեմպիոնական պայքարը, լավագույն եռյակում գտնվող` «Արարատ-Արմենիա»-ն, «Ուրարտուն» և «Ալաշկերտն» իրենց ակտիվում ունեն 42-ական միավոր «Նոա»-ն և «Փյունիկը» 41-ական միավոր: Կարելի փաստել այս պահին չեմպիոնական պայքարի մեջ են հինգ ակումբներ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: