SPORTSWORLD.AM

ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ. «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»-Ն ՊԱՐՏՎԵՑ «ՏՈՐԵՆՍԵ»-ԻՆ

06 նոյեմբերի 2026 | 02:11:20 | 43

ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի լիգայի փուլի չորրորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց պորտուգալական «Տորենսե»-ի հետ:

Առաջին խաղակեսի սկզբնամասում երեւանյան ակումբը որոշակի առավելություն ուներ կարողացավ փոքր ինչ լարվածություն ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում, սակայն «Սև ու սպիտակներն» պաշտպանության աջ եզրում թույլ տված սխալի հետևանքով մրցակիցը բացեց հանդիպման հաշիվը 26-ամյա Խորխե Ագուերայի գոլի շնորհիվ, վերջինս հանդիպման 25-րդ րոպեին Խուան Բալանտայի հետ կոպիտ խաղտման համար հեռացվեց խաղադաշտից` «Տորենսե»-ին թողնելով տասը ֆուտբոլիստով:

 41-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո` Կարեն Մուրադյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (1:1): Երկրորդ խաղակեսում` «Տորենսե»-ն փորձեց ակտիվանալ, բայց երեւանցիներն կարողացան չեզոքացնել մրցակցի առաջխաղացումը և հանդիպման 58-րդ րոպեին Բրունո Վիլսոնը առաջ մղեց հյուրերին հաշվի մեջ (2:1):

Հավելենք «Արարատ-Արմենիա»-ի վինգեր` Արթուր Սերոբյանը հանդիպման մեկնարկից դիրքավորվել էր հարձակման աջ եզրում որտեղ չունեցավ այն ազատությունն, որն ընձեռնվում նրան ձախ եզրում որտեղից կարողացավ գնդակն ուղարկել Բրունո Վիլսոնի: Հանդիպումը իրադարձություններով լի էր` դեղին և կարմիր քարտեր, գոլեր:

Մրցավարը հանդիպմանը ավելացրեց շուրջ վեց րոպե, որի ավարտից երկու րոպե առաջ` «Տորենսե»-ն երկու անգամ խոցեց` Հայաստանի չեմպիոնի դարպասը հաշիվը դարձնելով 3:2: «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա Լիգայում միակն է ով անցկացրած հինգ խաղից հետո միավոր չի վաստակել:

 

Լուսանկարն` «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: