SPORTSWORLD.AM

Աշխարհի չեմպիոն Էմիլիանո Մարտինեսը ընդմիշտ կորցրել է աջ ձեռքով բռունցք հավաքելու ունակությունը

02 նոյեմբերի 2026 | 14:01:49 | 88

Արգենտինայի հավաքականի և «Չելսիի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը տեսանյութում պատմել է, որ չի կարողանում լիովին սեղմել աջ ձեռքի բռունցքը։ 34-ամյա դարպասապահը շեշտել է, որ այս վնասվածքը ընդմիշտ կմնա իր հետ։

Հիշեցնենք, որ Մարտինեսը կոտրել էր աջ ձեռքի մատանեմատը Եվրոպա լիգայի եզրափակչի՝ Ֆրայբուրգի (3-0) դեմ խաղից առաջ մարզման ժամանակ, երբ արգենտինացին խաղում էր «Աստոն Վիլայի» կազմում: Վնասվածքին չնայած՝ դարպասապահը խաղաց ամբողջ խաղը և կատարեց երկու փրկություն:

Մարտինեսը հրաժարվեց վիրահատությունից՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը բաց թողնելուց խուսափելու համար և ընտրեց կոնսերվատիվ բուժումը, որի պատճառով նա ցավեր էր զգում ամբողջ մրցաշարի ընթացքում։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: