Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը տանն ընդունեց Իռլանդիայի ընտրանուն:
Երկու ընտրանիները մինչ այժմ հանդիպել չորս անգամ: Առաջին հանդիպումը կայացել է 2010 թվականի սեպտեմբերին որտեղ մեր ընտրանին 0:1 հաշվով պարտվեց սեփական հարկի տակ: Հայաստանի հավաքականը Իռլանդիային հաղթել էր մեկ անգամ 2022 թվականի հունիսին 1:0 հաշվով:
Հանդիպման մեկնարկային քսան րոպեներին ընթացքում մեր թիմի պաշտպանություն ավելի լավ տեսք ուներ քան երեք օր առաջ և կարողանում էին հեշտությամբ դուրս գալ պաշտպանությունից: Սակայն գրոհների կազմակերպման գործում հայ ֆուտբոլիստները ոչ ճիշտ որոշումներ էին կայացնում:
Հանդիպման 37-րդ րոպեին Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ` Հրանտ Լեոն-Ռանոսը ստեղծեց իրական գոլային պահ և չիրականացվեց:
Հանդերձարան գնալու ճանապարհին Հայաստանի ազգային հավաքականը բացում էր հանդիպման հաշիվը ռուսական «Կրասնոդարի» ավագ` Էդուարդ Սպերցյանի իրացված (11մ) հարվածով:
Տիգրան Բարսեղյանը և խաղընկերները երկրորդ խաղակեսը մեկնարկեցին հաղթողի կարգավիճակում (1:0), որը ընդհանուր առմամբ վտանգավոր հաշիվ է:
52-րդ րոպեին` Հրանտ Լեոն-Ռանոսը կրկնապատկում է իր թիմի առավելությունը: Մի քանի պահերի չիրացումից հետո գործող ֆուտբոլի չգրված օրենքը` Չես խփում դու խփում են քեզ: Ռուբինի Կազանի ֆուտբոլիստ` Ուգու Չուկվու Իվուի սխալի հետևանքով` Էվան Ֆերգյուսոնը կրճատեց հաշվի տարբերությունը (2:1):
Կրկին վտանգավոր հաշվի պայմաններում Եղիշե Մելիքյանի տղաները ցուցադրեցին այն ֆուտբոլը, որն կարող է և Արթուր Սերոբյանը կարող է եռապատկել հաշիվը, սակայն վրացի մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց հաշիվը թողնելով 2:1:
Այս հաղթանակը առաջինն էր մեր ընտրանու համար 2025 թվականին նաև Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: Այսօր իր հոբելյանական 90-րդ հանդիպումն անցկացրեց ազգային ընտրանու կազմում` «Արարարատ-Արմենիա»-ի պաշտպան` Կամո Հովհաննիսյանը: Նա այս ցուցանիշով հինգերորդն է:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ազգային հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների հնգյակը:
Հավելենք այսօր F խմբում կայացավ նաև Հունգարիա Պորտուգալիա հանդիպումը, որտեղ Կրիշտիանու Ռոնալդուն և խաղընկերները 3:2 հաշվով առավելության հան մրցակցի հարկի տակ և վեց միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, Հայաստանը երեք միավորով երկրորդ տեղում: Իռլանդիան և Հունգարիան վաստակել են մեկական միավոր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՖՖ
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ