Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին մրցափուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը` Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ սեփական հարկի տակ ընդունեց Ազգերի լիգայի ավարտված խաղարկության հաղթող Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկին` Ռոբերտո Մարտինեսի Պորտուգալիայի ընտրանուն:
Պորտուգալացիները խոշոր հաշվով հաղթել են երեք անգամ` երկուսը Լիխտենշտայնի ընտրանու նկատմամբ, մեկը Քուվեյթի: Բոլոր հանդիպումներն ավարտվել են 8:0 հաշվով: Հանդիպումներն կայացել են հաջորդաբար 1994, 1999 և 2003 թվականներին: Ամենախոշոր պարտությունը գրանցվել է 1947 թվականին 0:10 հաշվով:
«Հանրապետական» մարզադաշտից հանդիպմանը հետևում էր մոտ 14000 հանդիսական և իհարկե մեր ընտրանու 12-րդ հաղացողը, որոնք եկել էին մարզադաշտ տղաների համար անակնկալներով: Նորանշանակ գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնեց` Red Eagles-ին և FAF-ին անմնացորդ նվիրումի և մինչև վերջին րոպեն իրենց թիմի հետ լինելու համար:
Հանդիպման գոլերը հեղինակեցին` Ժոաո Ֆելիքսը (դուբլի) Քրիշտիանու Ռոնալդուն ( դուբլ) և Ժոաո Կանսելոն: ԱԱ 2026-ի F խմբում կայացավ Իռլանդիա Հունգարիա հանդիպումը, որը ավարտվեց ոչ-ոքի (2:2):
Հիշեցնենք երկրորդ տուրում Եղիշե Մելիքյանի տղաները տանը ուժերը կչափեն Իռլանդիայի ընտրանու հետ սեպտեմբերի 9-ին ժամը 20:00-ին: