Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն հրապարակել է թիմի ամբողջական կազմը Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի համար:
Սանդրո Պերկովիչի տղաները խաղադաշտ կվերադառնան հոկտեմբերի 2-ին տանն ընդունելով` «Ռիեկա»-ին: Հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եւ կմեկնարկի 20:45-ին:
Հովհաննես Համբարձումյանը և խաղընկերները ուժերը կչափեն` «Ունիվերսիտատյա Կրայովա», «Սիգմա Օլոմոուց», «Աբերդին», Վարշավայի «Լեգիա», և Կիևի «Դինամո»-ի: Երևանյան ակումբը հինգերորդ մրցափուլից հետո զբաղեցնում է հինգերորդ տեղը Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում ակտիվում ունենալով վեց միավոր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` «ՆՈԱ» ՖԱ
ԼՐԱԳՐՈՂ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ