Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող` Յուրա Մովսիսյանը ժամանել է Հայաստան և հանդօպել Հայաստանի U17 և U19 տարեկանների հավաքականների ֆուտբոլիստների հետ:
Նա իր խոսքում նշել է` «Պետք է ամեն օր մտածել ավելի լավը լինելու ու հաջողության հասնելու մասին: Եթե ընտրել ես ֆուտբոլիստի ճանապարհը, ապա պետք է լինես կենտրոնացած, զրկես քեզ որոշ հաճույքներից»,- ասել է Մովսիսյանը պատանի ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում
Հիշեցնենք Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականները այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում ԵՎՐՈ 2027-ի ընտրական փուլի Շվեդիայի և Լեհաստանի ընտրանիների դեմ հանդիպումներին:
Շվեդիայի հասակակիցների հետ հետ Արայիկ Էլոյանը և խաղընկերները ուժերը կչափեն մրցակցի հարկի տակ սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի 9-ին տանը կընդունեն Լեհաստանի հասակակիցներին:
Հայաստանի ազգային հավաքականիհանդիպումները կկայանան Սեպտեմբերի 6-ին և 9-ին: Եղիշե Մելիքյանի տղաները ԱԱ 2026-ի ընտրական փուլի շրջանակում տանը կընդունեն հաջորդաբար Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՀՖՖ
ՀԵՂԻՆԱԿ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ