SPORTSWORLD.AM

Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում

29 օգոստոսի 2025 | 18:13:22 | 76

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրի մեկնարկային խաղում «ԲԿՄԱ» սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վան»-ին:

 

Առաջին խաղակեսն անցավ երկու թիմերի փոխնիփոխ գրոհների ուղեկցությամբ, սակայն դարպասի գրավում չգրանցվեց:

 Հարկ է նշել չարենցավանյան ակումբը այսօր խաղաց բանակայինների սիրելի ֆուտբոլը (գնդակի խլում և արագ առաջխաղացում):

 

Գլխավոր մրցավար` Յուրա Մահտեսյանը հանդիպման 50-րդ րոպեին կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց բանակայինների ֆուտբոլիստ` Համլետ` Սարգսյանին

Երկրորդ խաղակեսում` Էդգար Թորոսյանի տղաները ապավինել էին աջ եզրին անտեսելով` Խամես Սանտոսին:

Խաղակեսի մնացյալ հատվածում թիմերը փոխանակվեցին փոխնիփոխ գրոհներով:

 

‹Վանը» ունենալով քանակական առավելություն աջքի չընկավ արդյունավետ գործողությամբ:

 Ավելացված ժամանակի վերջին րոպեին րոպեին Խամես Սանթոսը կարող վճռել խաղի ելքը, սակայն այն նպատակին չհասավ:

 

Հաջորդ տուրում «ԲԿՄԱ»-ն տանը կընդունի` Վահե Գևորգյանի «Ալաշկերտ»-ին, «Վանը» հյուր կգնա Կապանի «Գանձասար»-ին:

Այս խաղից հետո` «ԲԿՄԱ»-ն վեց միավորով հինգերորդ տեղում է մրցաշարային աղյուսակում «Վանը» հինգ միավորով  վեցերորդն էր:

ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ