Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (ՀՖՖ) պաշտոնապես ներկայացրել է ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներին, որոնք մեր ընտրանուն կնախապատրաստեն ԱԱ2026 թվականի առաջնության ընտրական փուլին:
Հիշեցնենք Հայաստանի Ազգային Հավաքականը պայքարը ԱԱ 2026 թվականի առաջնության ընտրական փուլում կսկսի Սեպտեմբերի 6-ին և 9-ին երկու տնային հանդիպումներով ընդունելով հաջորդաբար Պորտուգալիայի և Իռլանդիայի ընտրանիներին:
Հավելենք օրեր առաջ նորանշանակ գլխավոր մարզիչը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
Մարզչական շտաբի անդամներն են`
Գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյան
Գլխավոր մարզչի օգնականներ` Աղվան Այվազյան և Ռոման Մոնարյով
Դարպասապահների մարզիչ` Ստեփան Դեմիրճյան
Ֆիզպատրաստության մարզիչ` Խավիեր Մինյանո
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՀՖՖ
ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ