Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Բոնիֆասի «Բայերից» «Միլան» տեղափոխությունը ձախողման վտանգի տակ է։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցի էջում։
Աղբյուրը հայտնում է ֆուտբոլիստը մեկնել է Միլան և անցել բժշկական զննում, սակայն դրա արդյունքները կասկածի տակ են դնում վերոնշյալ գործարքի հեռանկարները։ Խաղացողը կվերադառնա Գերմանիա և կսպասի իտալական ակումբի որոշմանը իր ապագայի վերաբերյալ։
Բոնիֆասը «Բայեր»-ում խաղում է 2023 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։