SPORTSWORLD.AM

Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով 100 գոլ է խփել չորս տարբեր ակումբների և ազգային հավաքականի կազմում։

24 օգոստոսի 2025 | 14:17:46 | 56

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 100 գոլ է խփել չորս տարբեր ակումբների և ազգային հավաքականի կազմում: 40-ամյա հարձակվողը Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ալ-Ահլիի» դեմ խաղում իրացրել է 11 մետրանոց հարվածը, որը նրա 100-րդ գոլն էր Ռիադի ակումբի կազմում:

Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել է 450 գոլի, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ 145, «Յուվենտուսի» կազմում՝ 101, իսկ «Ալ-Նասրի» կազմում՝ 100 գոլի հեղինակ: Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում խփել է 138 գոլ։

ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
ԼՐԱՀՈՍ

29 օգոստոսի 2025 | 18:13:22
Գոլազուրկ ոչ-ոքի Ավանում
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ