«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է կիսապաշտպան Ռոդրիի վերադարձի վերաբերյալ հարցին , ով վնասվածք էր ստացել Ակումբային աշխարհի առաջնությունում։
«Ես Ռոդրիից ուզում եմ միայն կայունություն, այդքանը։ Ես կասկածներ չունեմ նրա ներուժի, նրա որակի վերաբերյալ՝ այս կամ այն կերպ, այս պահին նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Մի քանի ամսից նոր խաղացող կընտրվի, բայց առայժմ Ռոդրին դեռևս լավագույնն է։ Ես կասկած չունեմ, որ կա կայունություն. մարզումներ, խաղեր, մարզումներ, րոպեներ [խաղադաշտում], և ամեն ինչ լավ կլինի», - Գվարդիոլայի խոսքերն մեջբերում է` City Xtra-ն X սոցիալական ցանցի իր էջում։
Ռոդրին նվաճեց 2024 թվականի «Ոսկե գնդակը»։ Իսպանացի ֆուտբոլիստը չի հավակնում 2025 թվականի մրցանակին։