🟢 ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» առաջին հանդիպումը կսպասարկի խորվաթիական մրցավարական անձնակազմը: Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել` Մատեո Էրցեգը։ Եզրային մրցավարներն են Հրվոյե Ռադիչը և Բոյան Զոբենիցան։ Հանդիպման չորրորդ պաշտոնայն է Անտե Չուլինա։
Հավելենք, որ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ «Ուրարտու» ստադիոնում և կմեկնարկի 20։30-ին։
Լուսանկարը` «Ուրարտու» ՖԱ