SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» կարող է լուրջ մրցակից ունենալ Լուիս Դիասի համար պայքարում

01 հուլիսի 2025 | 12:41:24 | 21

Բավարիան» Լուիս Դիասին ավելացրել է իր ցուցակում։ Մյունխենյան ակումբը դեռևս փնտրում է բարձրակարգ ձախ թևային հարձակվողի՝ անկախ Նիկի Վոլտեմադեի հնարավոր տեղափոխությունից, հաղորդում է` Ֆլորիան Պլետենբերգը։

 

Ակումբն արդեն հավաքել է 28-ամյա Դիասի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: «Լիվերպուլի» հետ դեռևս բանակցություններ չեն վարվել: Միաժամանակ, պարզ է, որ կոլումբիացին կարող է լքել անգլիական ակումբը, եթե ստանա համապատասխան առաջարկ: «Բավարիան» շարունակում է դիտարկել ևս մի քանի թեկնածուների, և Դիասը ներկայումս հավակնորդների շարքում է:

Հիշեցնենք, որ Լուիսը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022 թվականին «Պորտուից» 54 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում թևայինը մասնակցել է 50 հանդիպման, հեղինակել 17 գնդակ և ութ արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը»։ Transfermarkt-ի տվյալներով՝ Դիասի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

01 հուլիսի 2025 | 18:17:00
Ռոդրին կրկին վնասվածք ունի
ԼՐԱՀՈՍ

01 հուլիսի 2025 | 18:17:00
Ռոդրին կրկին վնասվածք ունի
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ