Պոլ Պոգբայի ֆիզպատրաստվածության մարզիչը գոհ է նրա ֆիզիկական վիճակից։ Կիսապաշտպանը անցյալ շաբաթ երկամյա պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ։ Պոգբան չի խաղացել 2023 թվականից՝ 18 ամսվա դոպինգի որակազրկման պատճառով։
«Նա անհավանական առաջընթաց է գրանցել։ Նրա մարմինը վերափոխվել է, նա շատ ուժեղ է դարձել, նրա որովայնի մկանները բետոնի նման են, դա անհավանական է։ Նա վերականգնել է իր նախկին արագությունն ու գնդակի հետ վարվելու հեշտությունը։ Աստիճանաբար ես սկսեցի նրա մեջ նկատել այն խաղացողի հատկանիշները, որին մենք այս բոլոր տարիներին դիտում էինք հեռուստացույցով։ Նա երկու տարի չի խաղացել, այնպես որ, հավանաբար, արդեն վերադարձել է թիմի առօրյա կյանքին և հարմարվել այն միջավայրին, որը միայն պրոֆեսիոնալ ակումբը կարող է առաջարկել նրան։
Մենք ամեն ինչ արեցինք, որ նրան լավ մարզավիճակում պահենք, բայց անհնար է նրան որպես գործընկերներ տալ քսան լավագույն խաղացողների: Նման միջավայրում նրա համար ավելի հեշտ կլինի վերադառնալ նախկին մակարդակին: Նրան պարզապես ժամանակ է պետք: Որքան՝ դժվար է ասել: Նա կաշխատի, կփորձարկի իր ուժերը նախապատրաստական խաղերում: Կարծում եմ՝ առաջնության մեկնարկից հետո նրան ընդամենը մի քանի շաբաթ կպահանջվի: Ամեն դեպքում հեշտ չի լինի, բայց նա քրտնաջան աշխատել է, և ես կասկած չունեմ, որ նա ամեն ինչ կանի հաջողության հասնելու համար» Ասել է Ռոջեր Կաիբե Ռոդրիգեսը LEquipe-ին տված հարցազրույցում: