SPORTSWORLD.AM

Ռոնալդու. Ես միայն ֆուտբոլ խաղալու համար չեմ Սաուդյան Արաբիայում։

30 հունիսի 2025 | 16:33:50 | 21

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Սաուդյան Արաբիան ներկայացնող` «Ալ Նասրի»  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ կզբաղվի մարզչական գործունեությամբ։

 

«Ես ստանդարտ մտածող մարդ չեմ։ Ես մյուս ֆուտբոլիստներից լավը չեմ, պարզապես այլ կերպ եմ մտածում։ Անկեղծ կարող եմ ասել, որ մարզչական կարիերան իմը չէ՝ առնվազն առաջիկա 20 տարում։ Բայց կյանքում ամեն ինչ կարող է պատահել։

Ես միայն ֆուտբոլ խաղալու համար չեմ Սաուդյան Արաբիայում։ Ցանկանում եմ օգնել փոխել երկիրը, դառնալ այդ փոխակերման մասնակիցը։ Այո, ես պորտուգալացի եմ, բայց հիմա արդեն Սաուդյան Արաբիայի մի մասնիկն եմ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Ալ Նասրի» կայքը։

 

40-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը «Ալ Նասրի» հետ մինչև 2027 թվական։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ