«Նապոլին» հետաքրքրված է «Ուդինեզեի» կենտրոնական հարձակվող Լորենցո Լուկկայի ծառայություններով, տեղեկացնում է Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլիտանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 25 միլիոն եվրո գումարած բոնուսներ, սակայն «Ուդինեզեն» նախատեսում է ստանալ ավելի բարձր գումար։ Նշվում է, որ Լուկկան արդեն սկզբունքային համաձայնություն ունի «Նապոլիի» հետ մինչև 2030 թվականը նախատեսված պայմանագրի վերաբերյալ՝ տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձով գումարած բոնուսներ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում հարձակվողը ակումբային մակարդակով անցկացրած 36 խաղում խփել է 14 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։