SPORTSWORLD.AM

Լիդսը ցանկանում է պայմանագիր կնքել Անժեի ավագի հետ

29 հունիսի 2025 | 14:23:33 | 18

«Լիդսը» պատրաստվում է մոտ 14 միլիոն եվրոյի, որը համարժեք է 12 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկ անել «Անժեի» ավագ Հիմադ Աբդելիի համար, հայտնում  է` «Football Insider»-ի լրագրող` Փիթ Օ Ռուրկը։

 

Հիմադն այժմ 25 տարեկան է։ Նա խաղում է որպես հարձակողական կիսապաշտպան, բայց կարող է նաև խաղալ հարձակման աջ թևում։

 

Նա «Հավրի» շրջանավարտ է և միացել է «Անժեին» 2022 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա աստիճանաբար հաստատվել է որպես թիմի առաջատարներից մեկը։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 36 հանդիպում, դարձել 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Աբդելլին ծնունդով Ֆրանսիայից է, բայց որոշել է ներկայացնել իր պատմական հայրենիքը՝ Ալժիրը, որի կազմում արդեն խաղացել է 4 խաղ։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 7 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ