SPORTSWORLD.AM

Կառլեն Հովհաննիսյանը վերադարձել է «Փյունիկ»

27 հունիսի 2025 | 19:52:12 | 31

Զինծառայության ավարտից հետո «Փյունիկ» ՖԱ է վերադարձել 20-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը։ Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

Կառլենը «Փյունիկի» ակադեմիայի սան է. 2021/22 թթ. մրցաշրջանում «Փյունիկ-05»-ի հետ դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության հաղթող։ Նույն մրցաշրջանում Կառլեն Հովհաննիսյանը սկսել է հանդես գալ Հայաստանի Առաջին խմբում ելույթ ունեցող «Փյունիկ Ակադեմիայում»։

 

2022 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրի՝ Երևանի «Ալաշկերտի» դեմ (1:1) խաղում, Կառլենն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, որը դրանից մեկ տուր առաջ 15-րդ անգամ հռչակվել էր Հայաստանի չեմպիոն։

 

2022 թվականի աշնանը նա «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ. խաղարկության առաջին փուլի՝ ֆրանսիական «Նանտի» հետ հանդիպումներին։

 

2023 թվականի հուլիսին Կառլենը տեղափոխվել է ԲԿՄԱ, որտեղ զինծառայության ընթացքում խաղացել է նախորդ երկու մրցաշրջաններում։ Ընդհանուր առմամբ, նա բանակայինների կազմում անցկացրել է 53 խաղ, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

 

Կառլեն Հովհաննիսյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-16, Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում։

 

Sportsworld.am-ը բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Կառլեն Հովհաննիսյանին։

 

Լուսանկարը` «ՓՅՈՒՆԻԿ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ