SPORTSWORLD.AM

«Ռոմայի» ֆուտբոլիստին հետևում են Անգլիայում

27 հունիսի 2025 | 15:29:34 | 27

«Ռոմայի» կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Պիցիլլին գրավել է Պրեմիեր լիգայի ակումբների ուշադրությունը, հայտնում է` Նիկոլո Շիրան։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա իտալացուն հետևում են «Տոտենհեմը» և «Բորնմութը»։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստի առաջնահերթությունը հայրենի «Ջալորոսսիի» կազմում խաղալը շարունակելն է։

 

Հիշեցնենք, որ Պիցիլիի աշխատանքային պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Ընդհանուր առմամբ, Նիկոլոն հռոմեական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում արդեն դարձել է չորս գոլի և   մեկ գոլային փոխանցման հեղինակ:

2024 թվականի հոկտեմբերին կիսապաշտպանը նշեց իր նորամուտը Իտալիայի հավաքականի կազմում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ