«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ «Նռնագույններին» է միացել իսպանացի աջ եզրային հարձակվող` Խավի Մորենոն։
28-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել իսպանական «Լոս Մոլինոսում», «Ալմերիայում», «Ալմերիա Բ»-ում և «ՈւԿԱՄ Մուրսիայում»։
2021-23 թթ․ Մորենոն պաշտպանել է Լեհաստանի Առաջին լիգայում ելույթ ունեցող «Լոձի» գույները, որի կազմում անցկացրել է 33 հանդիպում։ Այնուհետև նա կես մրցաշրջան խաղացել է իսպանական «Ատլետիկո Բալեարեսում»։
Խավի Մորենոյի նախկին թիմն՝ Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (նշանակությամբ երրորդ լիգան) «Բ» խմբի ներկայացուցիչ «Հերկուլեսն» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի հունվարից։ Իսպանացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Հերկուլեսի» կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Sportsworld.am-ը բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Խավի Մորենոյին «Փյունիկի» կազմում: