Չարենցավանի «Վան»-ի նախկին գլխավոր մարզիչ` Վահե Գևորգյանը նոր աշխատավայր ունի. Նա Fastex Պրեմիեր լիգայի գալիք 2025/26 մրցաշրջանում կգլխավորի Երևանի «Ալաշկերտը»:
37-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկված են` Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կիրակոսյանը և Հայկ Ոսկանյանը:
Երիտասարդ մասնագետը գլխավորել է երևանյան ակումբը 2023/24 մրցաշրջանի ընթացքում, մինչ «Ալաշկերտը» գլխավորել է Վայքի «Նորավանքը», որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր: