SPORTSWORLD.AM

Հայտնի է, թե որքան է «Յուվենտուսը» պատրաստ վճարել Դավիդին

26 հունիսի 2025 | 14:11:31 | 18

«Յուվենտուսը» պատրաստ է` Ջոնաթան Դավիդին առաջարկել տարեկան 5.5 միլիոն ֆունտ աշխատավարձ՝ գումարած բոնուսներ, հայտնում է լրագրող` Նիկոլո Շիրան։

 

Աղբյուրի հաղորդմամբ` բանակցությունները շարունակվում են. կողմերը քննարկում են պայմանագիրը կնքելու բոնուսի չափը, ինչպես նաև գործակալի և գործարքին մասնակցող միջնորդի վարձատրությունը։ Բացի «Յուվենտուսից», խաղացողով հետաքրքրված են նաև «Ինտերը», «Նապոլին» և Սաուդյան Արաբիայի ակումբները։

 

25-ամյա կանադացին շուտով կհեռանա Լիլից որպես ազատ գործակալ։ 2020 թվականին իր նորամուտից ի վեր հարձակվողը մասնակցել է 230 հանդիպման դարձել  108 գոլի և  27 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ