«Բենֆիկայի» ֆուտբոլիստ` Ջանլուկա Պրեստիաննին արևահարություն է ստացել 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության խաղի ժամանակ, տեղեկացնում է RMC Sport-ը։
Պորտուգալական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում 1:0 հաշվով հաղթեց «Բավարիա»-ին: Հանդիպումը դադարեցվեց առաջին խաղակեսի վերջում, երբ «Բենֆիկայի» հարձակվող Ջանլուկա Պրեստիաննին իրեն վատ զգաց։ 19-ամյա խաղացողը պառկած էր խաղադաշտում՝ գլուխը ձեռքերում։ Բժշկական անձնակազմը բուժօգնություն ցուցաբերեց արգենտինացու նկատմամբ՝ նրա պարանոցին սառցե տոպրակ դնելով և նրան գիտակցության բերելով։ Պրեստիաննին կարողացավ շարունակել խաղը, բայց 55-րդ րոպեին նրան փոխարինեց Օրկուն Կեկչուն։
Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունեցել Շառլոտում օրվա կեսին, երբ ջերմաստիճանը հասել էր գրեթե 40 աստիճանի։