SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» Հանդես է եկել հայտարարությամբ

25 հունիսի 2025 | 16:21:24 | 30

Կատալոնական «Բարսելոնան»   հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»:

 

Ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: 

 

«Բարսելոնան» ավելի քան 2 տարի չի խաղացել իր տնային ստադիոն «Կամպ Նոուում» նորոգման աշխատանքների պատճառով: Առաջիկայում՝ դադարների ժամանակ, աշխատանքները կշարունակվեն:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ