SPORTSWORLD.AM

Հայտնի է՝ արդյոք Մբապեն ցանկանում է 10 համարի խաղաշապիկը կրել «Ռեալում»

25 հունիսի 2025 | 12:49:32 | 28

 Մբապեն հաջորդ մրցաշրջանում կարող է Մադրիդի «Ռեալում» կրել 10 համարի մարզաշապիկը, նույնը, որը  կրում է Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Սակայն, ըստ Marca-ի, Կիլիանը չի խնդրել այդ համարը իր համար։

 

Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը ցանկանում է նրան տալ 10 համարը։ Նրանք կարծում է, որ այս համարը կխթանի մարզաշապիկների վաճառքը, կաջակցի մարքեթինգին, կամրապնդի ապրանքանիշը և կընդգծի Մբապեի առաջատարի կարգավիճակը։

 

Խամես Ռոդրիգեսի տրանսֆերից հետո այս համարը պատկանում էր լեգենդար Լուկա Մոդրիչին: Ակումբային աշխարհի առաջնությունից հետո խորվաթ ֆուտբոլիստը կհեռանա «Ռեալից» և, ամենայն հավանականությամբ, կմիանա «Միլանին», ուստի համարը կմնա թափուր:

 

Հիշեցնենք, որ Կիլիանը «Ռեալ Մադրիդ» տեղափոխվեց անցյալ ամռանը՝ որպես ազատ գործակալ։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 56 հանդիպման, դարձել 43 գոլի և  5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 180 միլիոն եվրո։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ