SPORTSWORLD.AM

Նոր համալրում «Փյունիկի» կազմում

24 հունիսի 2025 | 14:27:26 | 111

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Եղիշե Մելիքյանի թիմին  միացել է 26-ամյա կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։ 

 

Դանիելը ծնվել է Ռուսաստանի Բելգորոդի շրջանի Ստարիյ Օսկոլ քաղաքում և հենց այնտեղ էլ կատարել է ֆուտբոլային առաջին քայլերը։ 2018 թվականին նա խաղացել է Նովայա Ուսման քաղաքի «Օլիմպիկ» թիմում։

 

 

 

2019 թվականի ամռանը Դանիել Աղբալյանը տեղափոխվել է «Փյունիկ», սակայն մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Անի» ակումբում, իսկ 2020 թվականի հունվարից ելույթները շարունակել է «Փյունիկ-2»-ում։ Նույն տարվա հունիսին Դանիելն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցելով 4 հանդիպման։

 

2021 թվականի հուլիսին Աղբալյանը տեղափոխվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ ԲԿՄԱ, որտեղ անցկացրել է նախորդ 4 մրցաշրջանները։ Ընդհանուր առմամբ, նա բանակայինների կազմում մասնակցել է 129 հանդիպման, դարձել է 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

 

Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ ամիս առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական և հունիսի 9-ին կայացած Չեռնոգորիայի հավաքականի հետ ընկերական խաղում իր նորամուտը նշեց ազգային ընտրանու կազմում։

 

Sportsworld.am-ը բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Դանիել Աղբալյանին Հայաստանի 16-ակի չեմպիոնի կազմում:

 

Լուսանկարները` «ՓՅՈՒՆԻԿ» ՖԱ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ