SPORTSWORLD.AM

Մխիթարյան. «Մենք հաղթեցինք և ուրախ ենք:

22 հունիսի 2025 | 22:20:04 | 35

 Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՖԻՖԱ-ի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում կիսվել է «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» դեմ տարած հաղթանակի մասին։

 

«Մենք հաղթեցինք և ուրախ ենք: Դեռ պետք է կատարելագործվենք, բայց մինչև վերջ հավատացինք և հասանք հաղթանակի: Պետք է պայքարենք մինչև վերջ՝ մեր երազանքներին հասնելու համար: Ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ մրցաշարում, և դրա համար ենք աշխատում:

 

Մարզիչը մեզ ասաց՝ պայքարեք մինչև վերջ և հավատացեք Ձեր ուժերին: Մենք ուժեղ թիմ ենք, ունենք որակյալ խաղացողներ և պետք է դա ապացուցենք ամեն խաղում: Այսօր մենք դա արեցինք»:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ