SPORTSWORLD.AM

«Լոկոմոտիվը» դիմել է Նաիր Թիկնիզյանին

22 հունիսի 2025 | 21:49:55 | 61

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան` Նաիր Թիկնիզյանը այսօր հունիսի 22-ին պաշտոնապես ներկայացվել է որպես սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ։

 

Տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունից կարճ ժամանակ անց Մոսկվայի «Լոկոմոտիվը» հրապարակել է Թիկնիզյանի մոսկովյան ակումբի կազմում անցկացրած խաղերից մի քանի լուսանկար։ Հրապարակմանը կից գրառման մեջ նշված է.

«Սա վառ պատմություն էր՝ իրական հույզերով, նվիրվածությամբ և բնավորությամբ։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Թիկի՛»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 122 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և  17 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ