Հայաստանի չեմպիոն նորանշանակ գլխավոր մարզիչ` Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում բաժին հասած մրցակցի մասին:
Խորվաթ 41-ամյա մասնագետը իր խոսքում նշել է`
«Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդոչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների», — ասել է` Պերկովիչը:
Լուսանկարները` «ՆՈԱ» ՖԱ