Դեկտեմբերի 18-ի գիշերը Մոսկվայում ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում գոտեմարտել են UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը և թեթևագույն քաշային կարգում ACA Գրան պրիի հաղթող` Մեհդի Բայդուլաևը։
Գոտեմարտն ավարտվել է Արմանի հաղթանակով. նա հաջողությամբ կիրառել է խեղդող հնարքը՝ նվաճելով մրցաշարի չեմպիոնական գոտին։
Ծառուկյանը վերջին անգամ օգտագոն էր դուրս եկել նոյեմբերին՝ Դոհայում (Կատար) կայացած UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակում՝ մենամարտելով` Դեն Հուկերի դեմ։ Այդ պայքարում ևս Արմանը հաղթանակի էր հասել երկրորդ ռաունդում կիրառած խեղդող հնարքով։ Նրա ակտիվում գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։
Բայդուլաևն իր նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսին՝ ACA 189 մրցաշարում՝ ուժերը չափելով Մարկոս Ռոդրիգեսի հետ։ Այդ մենամարտում Մեհդին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ։ Նրա հաշվին կա 19 հաղթանակ և 2 պարտություն։