Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» հարձակվող` Գաբրիել Ժեզուսին: Իտալական ակումբը ցանկանում է 28-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերել այս ձմռանը, հայտնում է` Goal-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «ռոսոներիները» չեն քննարկում բրազիլացու մշտական տրանսֆերի հարցը ֆինանսական սահմանափակումների պատճառով: «Միլանը» պատրաստ չէ առաջարկել լոնդոնյան ակումբի աշխատավարձին համեմատելի աշխատավարձ, որտեղ խաղացողը տարեկան վաստակում է 16 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում` Ժեզուսը մասնակցել է երկու հանդիպման բոլոր մրցաշարերում, սակայն գոլ չի խփել։ Նրա աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքն կազմում է 20 միլիոն եվրո։