Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով Վարշավայի «Լեգիա»-ին առավելության հասավ 2:1 հաշվով: Գոլերը հեղինակեցին` Նարդին Մուլահուսեյնովիչը և Մաթեուս Այասը: Մուլահուսեյնովիչի ընթացիկ մրցաշարում երևանյան ակումբի կազմում դարձել է հինգ գոլի հեղինակ, իսկ Այասը իր անվան դիմաց ունի մեկան գոլ և գոլային փոխանցում: «Հանրապետական» մարզադաշտը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի չեմպիոնի համար:



Ինչպես նշեց` Սանդրո Պերկովիչը Նախախաղային ասուլիսի ընթացքում` «Վաղը ցույց կտանք, որ կա պատճառ, որ մենք կրում ենք այս մարզաշապիկը: Պատրաստվում ենք դա ցույց տալ ոչ թե բառերով, այլ խաղադաշտում` գործով», մամուլի ասուլիսը` Այստեղ: Ըստ ՈՒԵՖԱ-ի «Նոա»-ն խաղում էր 3-4-2-1 դասավորությամբ: Հանդիպման մեկնարկը լավ չդասավորվեց Հայաստանի ներկայացուցչի համար, սակայն մարզադաշտում գտնվող երկրպագուների աջակցության ներքո Մուլահուսեյնովիչը և խաղընկերները հասան պատմական հաղթանակի, այն է նվաճել առնվազն Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակչի ուղեգիր: Խորվաթ մասնագետը հետխաղային ասուլիսում շնորհակալություն հայտնեց «Նոա»-ի 12-րդ խաղացողին աջակցության համար, հետխաղային ասուլիսը` այստեղ: Գործող չեմպիոնը Հայաստանի ներքին առաջնությունում (Ֆաստեքս Պրեմիեր Լիգա) անցկացրած վերջին տասը խաղերում տոնել մեկ հաղթանակ, այդ արդյունքը ըստ sportsworld.am ի ունի երկու պատճառ, առաջինը կենտրոնացվածությունն է, իսկ հաջորդը բացակայող առանցքային ֆուտբոլիստներն են:
Մինչ վերջին մրցափուլը Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում հինգ ակումբ իրենց ակտիվում ունեն ութական միավոր: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը այս պահին 17-րդ տեղում է, լրացուցիչ ցուցանիշներով զիճում է` «Ռեյկա»-ին` ում նկատմամբ Երեւանում առավելության է հասել 1:0 հաշվով, «Օմոնիա» ՖԱ-ին և «Լոզան Սպորտ»-ին: Ընթացիկ մրցաշարում անցկացրած հինգ խաղում` Մաթեուս Այասը և ընկերները տոնել երկու հաղթանակ, մեկ պարտություն, գրանցել երկու ոչ-ոքի, մրցակցի դարպասը ուղարկել են վեց գնդակ, սեփականն ընդունել հինգը:
Վերջին վեցերորդ տուրի հանդիպումը երևանյան ակումբը արտագնա խաղում ուժերը կչափի Կիևի «Դինամո»-ի հետ, ով զբաղեցնում է 28-րդ տեղը վաստակած երեք միավորով: «Նոա»-ի ֆուտբոլիստներ` Գուստավո Սանգարեն և Թիմոթի Ֆայուլուն չեն մասնակցի հանդիպմանը, նրանք կմիանան իրենց ազգային հավաքականներին մանրամասներն այստեղ:
Խորվաթ մասնագետը այս երկու ֆուտբոլիստներին փոխարինելու համար իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ` Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշադնի, Հովհաննես Հարությունյան, Արտակ Դաշյան, Արամ Խամոյան և այլն: Ըստ որոշ տեղեկությունների Կիևի «Դինամո»-ի նախագահը աշխատանքից հեռացրել է գլխավոր մարզչին, հաշվի առնելով այդ իրավիճակը կարող ենք ենթադրել Ուկրաինայի ներկայացուցիչը ևս խնդիրներ ունի: Հավելենք հանդիպումը կկայանա Լեհաստանում:




