SPORTSWORLD.AM

Սթիվեն Ջերարդը կարող է ժամանավոր գլխավորել «Լիվերպուլը»

13 դեկտեմբերի 2025 | 13:18:34 | 73

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան և ավագ` Սթիվեն Ջերարդը «շատ է ցանկանում» վերադառնալ «Մերսիսայդներ» և պատրաստ է ստանձնել ժամանակավոր մարզչի պաշտոնը, եթե Արնե Սլուտը հեռացվի, տեղեկացնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Կարմիրների» ղեկավարությունը նախկինում ներքին քննարկումներ է ունեցել Ջերարդի հնարավոր ժամանակավոր նշանակման վերաբերյալ։ Սակայն, եթե «Լիվերպուլը» առաջարկի աշխատանքը, անգլիացին հարկային պարտավորությունների պատճառով ստիպված կլինի հրաժարվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիֆաք»-ում խաղալու ընթացքում ստացած եկամտի զգալի մասից։ Ընդգծվում է, որ այս իրավիճակը կշարունակվի առնվազն մինչև ապրիլ, երբ ավարտվի ընթացիկ հարկային տարին։

Անգլիայում Ջերարդը գլխավորել է «Աստոն Վիլլան» 2021-2022 թվականներին։

ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ