SPORTSWORLD.AM

«ՆՈԱ»-Ն ՀԱՂԹՈՒՄ Է «ԼԵԳԻԱ»-ԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

12 դեկտեմբերի 2025 | 03:11:26 | 92

Կոնֆերենցիաների Լիգայի լիգայի փուլի հինգերորդ տուրի շրջանակում Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն Երևանում ընդունեց Լեհաստանի ամենատիտղոսակիր` «Լեգիա»-ին:

«Լեգիա»-ն հիմնադրվել է 1916 թվականին Ինյակի Աստիսի գլխավորած թիմը իր պատմության մեջ դարձել է 15-ակի չեմպիոն, 21-ակի գավաթակիր և վեց անգամ նվաճել էր ազգային սուպերգավաթը: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը Հայաստանի գործող չեմպիոն/գավաթակիրն է:

Հանդիպման մեկնարկը` «Նոա»-ի համար` Գոնսալո Սիլվայի սխալի հետևանքով Հանդիպման երրորդ րոպեին` «Լեգիա»-ն բացեց հաշիվը` Միլետա Ռայովիչի գոլի շնորհիվ (0:1): «Նոա»-ն բաց թողնված գնդակից հետո ակտիվ ֆուտբոլ ցուցադրեց, սակայն 34-ամյա պորտուգալացին կրկին սխալներ գործեց:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ներկայացուցիչը չհրաժարվեց իր խաղաոճից և հանդիպման 57-րդ րոպեին Մաթեուս Այասը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (1:1): Հաշվի հավասարակշռությունը վերականգնելուց հետո երևանյան թիմը էլ ավելի ակտիվություն ցուցաբերեց գրոհելով մրցակցի դարպասին: Հյուրերի կազմում իր խաղաժամանակը ստացավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Վահան Բիչախչյանը, սակայն նրա ներկայությունը խաղադաշտում չանհագստացրեց «Նոա»-ին և հանդիպման 54-րդ րոպեին տան տերերը առաջ են անցնում հաշվի մեջ` բոսնիացի` Նարդին Մուլահուսեյնովիչի շնորհիվ, որը նրա համար հինգերորդն է ընթացիկ մրցաշարում (2:1):

Այպիսով` «Նոա»-ն նվաճում է Կոնֆերենցիաների Լիգայի առնվազն 1/16 եզրափակչի ուղեգիր, որը պատմական նվաճում է հայկական ակումբային ֆուտբոլի համար։

ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ