«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ` Պեպ Գվարդիոլան իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, ով քննադատության է ենթարկվել ակումբի վերջին խաղից հետո։
«Ես համակրում եմ նրան, քանի որ մենք երկու տարի միասին աշխատեցինք, և դա անհավանական փորձառություն էր։ Մենք շատ ընդհանրություններ ունենք։ «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» մարզիչների համար ամենադժվար ակումբներն են, ամենադժվարը՝ ճնշման և միջավայրի առումով։ Ես նրան միայն լավագույնն եմ մաղթում, քանի որ ես իսկապես հարգում և գնահատում եմ նրան», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն իր X սոցիալական ցանցի էջում։
Լա Լիգայի վերջին հինգ խաղերում «Լոս Բլանկոսը» հաղթել է մեկ անգամ, պարտվել մեկ անգամ և ավարտել է երեք ոչ-ոքի։