Իսպանական առաջատար` «COPE» հրատարակության լրագրող` Խուանմա Կաստանյոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հնարավոր է, այլևս չխաղա «Բլաուգրանա»-ի կազմում։
«Արաուխոյի խնդիրներն ավելի լուրջ են, քան թվում են։ Հնարավոր է՝ նա այլևս երբեք չխաղա «Բարսելոնայի» կազմում», - Կաստանյոյի խոսքերն է մեջբերում COPE-ն։
Նշվում է, որ ուրուգվայցին որոշ ժամանակ պայքարում է հոգեբանական խնդիրների դեմ և խոստովանել է, որ իր ներկայիս վիճակում չի կարողանում մրցակցել այն մակարդակով, որը պահանջում է իրենից «Բարսելոնան»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արաուխոն «Բարսելոնայից» անսահմանափակ ժամանակ է խնդրել իր հուզական վիճակից վերականգնվելու համար, որը զգալիորեն վատթարացել էր Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ խաղից հետո, որտեղ նա կարմիր քարտ ստացավ 44-րդ րոպեին, և «բլաուգրանան» պարտություն կրեց 0:3 հաշվով։